
Հուլիսի 12-ին Վրաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովին, ով 2017 թվականին Կոնվերս բանկից $200.000 էր կողոպտել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
2017 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը 11:05-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող Կոնվերս բանկի մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով $200.000, նա լքել էր տարածքը:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվել էին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվել էինք հոկտեմբերի 14-ի գիշերը: