Ջորջ Բուշն այդպես էլ չկատարեց ԱՄՆ-ի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը իր նախագահության ութնամյա ժամկետի վերջին տարում կրկին խախտեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն դրժեց իր խոստումը, այլ նաեւ Սպիտակ տան ողջ կարողություններն օգտագործեց թույլ չտալու համար, որ Կոնգրեսը հաջորդ քայլը կատարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նա պաշտոնանկ արեց ԱՄՆ-ի դեսպանին ճշմարտությունն ասելու համար, որից հետո առաջարկեց մի մարդու թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ջորջ Բուշը ոչ միայն հակահայ քաղաքականություն վարեց իր նախագահության երկու ժամկետներում, այլ նաեւ քննարկում էր հայկական հարցերը օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ, այդպես էլ չհանդիպելով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ»,-ընդգծել է Համբարյանը:



Ութերորդ, վերջին անգամ ավանդական ուղերձով դիմելով ԱՄՆ-ի հայ համայնքին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, Բուշը կրկին չօգտագործեց Հայոց ցեղասպանություն տերմինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---