Միրզոյան. Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով13 հուլիսի 2018 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով, հայտնում է Aysor.am-ը: «Աշխատանքային նիստում արձանագրվել է, որ բոլորիս ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ։ Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս», - ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է նա։ Հարցին, թե ի՞նչ հունով պետք է ընթանանքննարկումները այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն չկա, Միրզոյանը պատասխանել է, որ «ինքը լավատես է»: Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստեր է մեկնարկել են հուլիսի 4-ից: Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |