Արփի Վարդանյան. Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը չափազանց կարեւոր քայլ է

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը չափազանց կարեւոր քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, թանգարանի գոյությունը կապացուցի, որ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում պատմական իրողություն է: «Կարելի է ճանաչել կամ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այն, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կա նման թանգարան, ամենավառ ապացույցն է: «Թանգարան այցելող մարդիկ կծանոթանան XX դարասկզբի փաստաթղթերին, ավելի լավ կհասկանան հայ ժողովրդի ցավն ու վիշտը»,-ասել է Արփի Վարդանյանը:



Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Ազգային բանկի պետական շենքում կբացվի Հայոց ցեղասպանության թանգարանը (AGMA): Օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքվել թանգարանային շենքերի կառուցման մեջ մասնագիտացած ընկերությունների հետ: Ընտրվել է երկու ընկերություն Gallagher & Associates и Martinez & Johnson Architecture, որոնք արդեն նման տիպի բազում շենքեր են կառուցել ԱՄՆ-ում: «Հուշահամալիրը կլինի Սպիտակ տան հարեւանությամբ եւ կընդգծի ապագայում ԱՄՆ-ի դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,-առաջին լսումների ժամանակ հայտարարել է AGMA հանձնաժողովի ղեկավար Վան Գրիգորյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---