The Daily Caller.Հայերենն ուսումնասիրության համար հետաքրքիր լեզուների 5-յակում է

The Daily Caller.Հայերենն ուսումնասիրության համար հետաքրքիր լեզուների 5-յակում է

PanARMENIAN.Net - Հայոց լեզուն եզակի հատկություններ ունեցող լեզուների 5-յակում է, որոնք հետաքրքիր են ուսումնասիրության համար: The Daily Caller-ը կազմել է եզակի լեզուների վարկանիշը, որոնք ուսումնասիրելու համար ավելորդ չէ ժամանակ ծախսել:

«Հայերենը Հայաստանի պետական լեզուն է, որը բազում բացառիկ հատկանիշներ ունի, որը կարող է բարդ թվալ անգլալեզու ուսումնասիրողների համար, սակայն հետաքրքիր է ուսուցանելու համար»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ հայոց այբուբենում 39 տառ կա, որ այն ստեղծվել է 405 թվականին՝ թարգմանելու համար Սուրբ գիրքն ու Նոր կտակարանը:

Պարբերականը հետաքրքիր է համարել նաև լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը:

Հայերենը դասվում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, սակայն առանձին ճյուղ է կազմում: Կա տեսություն, որ հայերենն առավել նման է հունարենին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---