11 սեպտեմբերի 2002 - 23:34 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սեպտեմբերի 9-ից 10-ը ԱՄՆ -Հայաստան անվտանգության հարցերով երկխոսությանը մասնակցելու նպատակով Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերահսկողության ոլորտում երկկորղմ համագործակցության հետ առնչվող հարցեր: