25 ապրիլի 2008 - 17:40 AMT
Գազպրոմ ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 2009 թվականից թանկացնել գազի գները Հայաստանի համար մինչեւ $165
Ապրիլի 23-ին Գազպրոմ ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ Բալթիկ ծոցի երկրներում բնական գազի գների թանկացման իր ոորոշումը: Հայաստանի համար նոր գինը 2009 թվականից ի վեր կկազմի $165 ներկայիս $110 փոխարեն: Առաջիկա երեք տարիներին գները թանկացնել չի ծրագրվում: ԱՊՀ մյուս երկրների համար Գազպրոմը ծրագրում է աստիճանաբար մեծացնել գները մինչեւ միջին եվրոպական մակարդակ:

Այսօր գազի բարձր գինը Բալթիկ ծոցի երկրներում, որոնք տարեկան միջինը 5,5 մլրդ խորանարդ մետր գազ են գնում, կոմպեսացվում է ԱՊՀ երկրներում առկա ցածր գներով: Նրանցից միայն Վրաստանն է համեմատաբար թանկ ստանում գազը` $270 մեկ հազար խորանարդ մետրի համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

2008 թվականի մայիսին Երեւան է ժամանելու Գազպրոմ ԲԲԸ-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայկական կառավարության հետ առաջիկա երեք տարիներին գազի նոր գների հարցով բանակցելու համար: