ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ արտաքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա ասել է, եր նախարար Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հայտնում է Aysor.am-ը։

«Հուլիսի 16-ին ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը», - ասել է Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։

Բալայանի խոսքով՝ այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---