ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջան այցելած հայազգի բլոգերի հետ16 հուլիսի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մոսեսովի հետ, որը տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հայտնի է որպես Վլադ Մագա, ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։ Հաշվի առնելով, որ Վլադիսլավ Մոսեսովը Բելառուսի քաղաքացի է, Բալայանի խոսքով, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։ Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները: Նակարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |