Ռոբերտ Մենենդեզը կարգելափակի ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը, եթե նա չճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նյու-Ջերսիից սենատոր-դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը հայտարարել է, որ եթե Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուն եւս հերքի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես եւ նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդը, ապա նա նորից վետո կդնի նրա նշանակման վրա: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, 2008 թվականի մարտին նախագահ Բուշը Սենատի հանձնաժողովին Երեւանի դեսպանի պաշտոնին նոր թեկնածություն է առաջադրել` Տաջիկստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարիյա Յովանովիչ: «Ես մտադիր եմ այդ հարցը տալ Մարիա Յովանովիչին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ»,- հայտարարել է Մենենդեզը: Նա նաեւ ընդգծեց, որ դրական պատասխանի է սպասում Մարիա Յովանովիչի կողմից: «Եթե այդպես չլինի, ես, առանց վարանելու, վետո կդնեմ նրա թեկնածության վրա»,- ասել է սենատոր-դեմոկրատը:



Մինչ դեռ, թուրքական թերթը գրում է, որ եթե Յովանովիչը կամ որեւէ այլ դեսպան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա բացասական ազդեցություն կունենա Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունների վրա:



Հիշեցնենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---