Մխիթարյանը 1998-ին Ֆրանսիային է երկրպագել՝ նա հրապարակել է իր պատանեկան լուսանկարը16 հուլիսի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու առիթով: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել 20-ամյա վաղեմության իր լուսանկարը, երբ նա երկրպագում էր Ֆրանսիային: «Ճանաչեցի՞ք ինձ, վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոններին»,- ասվում է Մխիթարյանի գրառման մեջ։ Հրապարակված լուսանկարում պատանի Հենրիխի դեմքը ներկված է Ֆրանսիայի դրոշի գույներով։ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1998-ին: Հուլիսի 15-ին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին` երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |