Կիպրոսի հայկական համայնք. Ժամանակն է, որպեսզի Թուրքիան իր մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խիզախություն գտնի

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքը նշել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը եւ կոչ է արել Անկարային ճանաչել սեփական հանցագործությունները: Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Նիկոսիայի հայկական եկեղեցում հոգեհանգստի արարողություն է անցել, իսկ ապա երթ է կայացել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Միջոցառումները անկացվել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, ծագումով հայ Մարիոս Կարոյանի աջակությամբ:



Կիպրոսի խորհրդարանում հայ ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է Հայոց հարցի արդարացի լուծում, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում եւ դատապարտում ստանալ: «Հայերը պետք է շարունակեն իրենց պայքարը: Դա մեր պարտք է Հայոց ցեղասպանության զոհերի առաջ: Ժամանակն է, որպեսզի թուրք կառավարությունը իր մեջ խիզախություն գտնի ճանաչելու նախկին կառավարության կողմից կատարված հանցագործությունը, եւ ճանաչել ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ հույների, կիպրոսցիների, քրդերի, արաբների, պոնտացի հույների եւ այլոց ցեղասպանությունները:



Իր հերթին, Մարիոս Կարոյանը հաստատել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության փաստը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել կատարած հանցագործությունը եւ ներողություն խնդրել ինչպես հայ ժողովրդից, այնպես եւ համայն մարդկությունից, հաղորդում է Cyprus Mail-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---