ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները թիկունքային ապահովման հարցեր կքննարկեն Մինսկում

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները թիկունքային ապահովման հարցեր կքննարկեն Մինսկում

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպումը կանցկացվի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ԶՈւ թիկունքի վարչությունն իր ծառայությունների միջոցով իրականացնում է զինծառայողին տրվող սննդից, հագուստից, զանազան նյութական ապահովումներից մինչև տարատեսակ ռազմական տեխնիկայի ապահովումը վառելիքով: Թիկունքային ապահովումն իրականացվում է կառավարության որոշումներով հաստատված նորմերի համաձայն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---