Չարաշահումներ՝ Ստեփան Շահումյանի դպրոցում. Տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Չարաշահումներ՝ Ստեփան Շահումյանի  դպրոցում. Տնօրենին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին՝ դպրոցում չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Սաքանյանը, 2012 թվականի լինելով Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---