ՀԱՊԿ երկրները պարտավոր են օգնել կազմակերպության` ագրեսիայի ենթարկվող անդամ-պետությանը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը ասում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է օգնության հասնեն կազմակերպության անդամ երկրին, ագրեսիայի դեպքում: Այդ մասին Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա հիշեցրել է, որ 2007 թվականի հոկտեմբերին` ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների վերջին գագաթաժողովին, նախագահների կողմից փասատթուղթ է ստորագրվել միմյանց ռազմական եւ ռազմա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ կազմակերպության երկրները անհավասար տնտեսական եւ ռազմա-տեխնիկական պայմաններում են գտնվում եւ այդ տեսանկյունից եւս պետք է զարգացնել համագործակցությունը: «Սակայն եթե նման օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն ծագի, մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- ընդգծել է Սեմերիկովը:



ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիստանը, Ղրղզստանը: Վերջերս Ուզբեկստանը պաշտոնապես դուրս եկավ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպությունից եւ դիմել է ՀԱՊԿ-ում ընդգրկվելու համար:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---