Ադամ Շիֆ. Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական պարտքն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խոստացել է շարունակել ջանքերը` ուղված Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ադաշ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: Ելույթ ունենալով արարողության ժամանակ` Ա. Շիֆֆը, մասնավորապես, հայտարարեց. «Ես հպարտանում եմ, որ ներկայացնում են ամենախոշոր հայ համայնքներից մեկը: 93 տարի առաջ 1,5 մլն. հայ սպանվել է պարզապես այն պատճառով, որ հայ էին: Այդ սպանությունները սկսվել են մտավորականության ներկայացուցիչների ոչնչացումից եւ շարունակվել են անապատով մարդկանց տարհանմամբ. մահացել են կանայք, երեխաներ, ծերեր: Մահացել են ընտանիքներով:



93 տարի հետո պատմական փաստի ճանաչման համար պայքարն ընթանում է մի երկրում, որն իրեն ամենից ժողովրդավարականն է համարում երկրի երեսին: Մենք վկաներ ունենք, որոնցից ոմանք այսօր այստեղ են: Ավելի եւ ավելի շատ վկաներ են հեռանում կյանքից, եւ քանի դեռ մեր շարքերում կան այդ իրադարձությունների վկաները, բարոյական պարտքը մեզնից պահանջում է ճանաչել այն ողբերգությունը, որի միջով անցել են նրանք եւ նրանց ընտանիքները»:



«Մեր բարոյական պարտքն է իրերն իրենց անունով կոչել. այդ իրադարձությունները կոչել Ցեղասպանություն: Եւ մենք կպայքարենք, մինչեւ հաջողության չհասնենք: Բացի բարոյական պարտքը, մենք նաեւ պարտավորություններ ունենք, չնայած, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 93 տարի առաջ, այսօր եւս աշխարհով մեկ ցեղասպանություններ են լինում:



Մենք պետք է փոխենք այդ իրավիճակը եւ կփոխենք: Պայքարը շարունակվում է, եւ մենք կհաղթենք: Ես ձեր եւ Աստծո զորակցությունն եմ խնդրում, որպեսզի հասնեմ այդ հաղթանակին ոչ շատ ուշ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդիկ տեսնեն արդարության հաղթանակը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---