25 ապրիլի 2008 - 20:01 AMT
ՀԱՊԿ քարտուղարությունը գոհ է «Սահման-2008» զորավարժություններին Հայաստանի նախապատրաստման մակարդակից
ՀԱՊԿ-ի «Սահման-2008» զորավարժությունները ավելի ընդարձակ են, քանի դա անցյալ տարի էր: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նրա խոսքերով, զորավարժությունները չորս փուլով են անցնելու: «Առաջին կազմակերչական փուլը անցնելու է Հայաստանում: Այն գլխավորելու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Պետք է նշեմ, որ առաջ մենք զորավարժությունները անցկացրել ենք Կենտրոնական Ասիայում, սակայն այս տարի որոշել ենք դրանք անցկացնել Հայաստանում: Երկրորդ փուլը անցնելու է Ռուսաստանում, երրորդն ու չորրորդը Հայաստանում օգոստոսի 1-5: Մենք նաեւ կարծում ենք, որ կարող է եւ հինգերորդ փուլ լինել»,- ասել է Սեմերիկովը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը գոհ է «Սահման-2008» զորավարժություններին Հայաստանի նախապատրաստման մակարդակից:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը: Վերջերս Ուզբեկստանը պաշտոնապես դուրս եկավ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպությունից եւ դիմել է ՀԱՊԿ-ում ընդգրկվելու համար: