17 հուլիսի 2018 - 16:48 AMT
Վարչապետը խորհրդական և փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հուլիսի17-ին Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով», - մասնավորապես նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հակոբ Ավագյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։