Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է իր հայրենի գյուղի բոլոր բնակիչների վարկերը

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է իր հայրենի գյուղի բոլոր բնակիչների վարկերը

PanARMENIAN.Net - Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է իր հայրենի Իմոցկի գյուղի բոլոր բնակիչների վարկերը: Այդ մասին հայտնում է Vijesti-ն:

«Նա մեծացել է Սպլիտից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում: Նա երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում մեկնել է իտալական «Ֆիորենտինա»: Իսկ մի անգամ Անտեն մարել է իր փոքր գյուղի բոլոր 500 բնակիչների վարկերը»,-պատմել է Լովրո Շինդիկը` հարձակվողի խաղընկերը երիտասարդական հավաքականում:

Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչում զիջեց Ֆրանսիայի հավաքականին 2:4 հաշվով: Ռեբիչը 6 խաղի է մասնակցել մրցաշարի ընթացքում և մեկ գոլի հեղինակ դարձել՝ գնդակն ուղարկելով Արգենտինայի հավաքականի դարպասը խմբային փուլի հանդիպմանը (3:0):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---