Երեւանում համաձայնագիր է ընդունվել ՀԱՊԿ երկրների ՌԱՀ ձեռնարկությունների մասնագիտացումների պահպանության մասին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ռազմա-տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՏՀՄՀ) հինգերորդ նիստի ժամանակ Երեւանում համաձայնագիր է ընդունվել ՀԱՊԿ երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասնագիտացումների պահպանության մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նախագահ Իվան Մատերովը: Նրա խոսքերով, համաձայնագիրը կուղարկվի ՀԱՊԿ-ի քարտուղարություն, ինչից հետո Կամզակերպության անդամ-պետություններին` ներքաղաքական գործընթացներով անցնելու համար: «Սակայն ֆորմալ տեսանկյունից, այդ համաձայնագրին շատ բարդ ճակատագիր է սպասվում. այն պետք է ստորագրեն նախագահները, ինչից հետո սպասվում է դրա վավերացումը»,- նշել է Մատերովը:



Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է մշակված համձայնագրի կարեւորությունը: «Որպեսզի աշխատանքը կանգնած չմնա, որոշում է կայացվել անցնել նպատակային ծրագրերի մշակմանը: Առաջին հերթին, խոսքը գնում է ռազմա-տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման մասին: Դրան զուգահեռ կշարունակվի համաձայնագրի վերջնական տարբերակի մշակումը»,- ընդգծել է Սեմերիկովը:



Հայաստանի արդյունաբերության փոխնախարար, ՀՀ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ Ազգային հատվածի ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերով, հարցերի քննարկումը, որոնք ընդգրկված են օրակարգում, անցել է աշխատանքային մթնոլորտում:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---