ՊԵԿ․ Գործարարը մեղադրել է Գագիկ Խաչատրյանին ապօրինի հետապնդման մեջ17 հուլիսի 2018 - 20:55 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրել են գազի բալոններ արտադրող «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումներ մեջ: Ըստ ՊԵԿ հաղորդագրության, դիմումը ներկայացրել է քաղաքացի Մեխակ Գաբրիելյանը (ընկերության տնօրենը՝ խմբ․)։ Ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ $64 մլն գումարի գույքային վնաս: «Հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |