18 հուլիսի 2018 - 12:14 AMT
Հուլիսի 18-ից 5-7 աստիճանով կշոգի

Հանրապետության տարածքում` հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, հուլիսի 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում`հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: