ԱՄՆ դեսպան. Դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը

ԱՄՆ դեսպան. Դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը

PanARMENIAN.Net - Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին:

«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից», - լրագրողների հետ զրույցում ասել է Միլսը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»: «ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննությունները, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին», - նշել է ԱՄՆ դեսպանը:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ և Կանադա կատայած այցի արդյունքում տարբեր ընկերությունների և կառույցների հետ ՀՀ-ում $30,5 մլն-իներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---