Ռուս պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին Երևան են հրավիրել խորոված ուտելու

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին Երևան են հրավիրել խորոված ուտելու

PanARMENIAN.Net - Ռուս պրանկերներ Վալդիմիր Կուզնեցովը (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս), ներկայանալով որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակն ու հրավիրել նրան Երևան՝ խորոված ուտելու:

Նրանք շփվել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Դատելով խոսակցությունների բովանդակությունից, դրանք տեղի են ունեցել Փաշինյանի վարչապետ ընտրվելուց մի որոշ ժամանակ անց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Յունկերին Վովանն ու Լեքսուսը բողոքել են ԱՄՆ կողմից զգացվող ճնշումից: Ի պատասխան եվրոպացի պաշտոնյան ասել է, որ «իրենք ստիպված են կրկին ու կրկին բացատրել Թրամփին ինչպես է կառուցված աշխարհը: Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Մենք պետք է համոզվենք, որ նա սկսում է ավելի լավ հասկանալ այն, ինչ կատարվում է Հայաստանում: Լավ է: Ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,-ասել է Յունկերը:

Պրանկերները Յունկերին Երևան են հրավիրել, որտեղ «անզուգական հայկական խորոված են պատրաստում»: Նրանք առաջարկել են Յունկերին խորոված պատրաստել Երևանի հրապարակում և «յուրօրինակ հանրահավաք անցկացնել»:

«Վատ չի հնչում: Այս տարի երևի նման հնարավորություն չլինի, իսկ հաջորդ տարի կգտնենք հարմար ժամանակ և հնարավորութոյուն»,-ասել է Յունկերը:

Իր հերթին Մոգերինին պրանկերների հետ զրույցում ասել է, որ ՀՀ նոր իշխանությունները պետք է պահպանեն լավ հարաբերություններն իր գործընկերների հետ և ընտրություն չանեն հօգուտ մեկ երկրի, որպեսզի չկրկնվի ուկրաինական սցենարը: Նա ասել է նաև, թե Բրյուսելը միշտ չէ, որ այդպես է մտածել:

«Պետք է շատ զգույշ գործենք և խուսափենք իրադարձությունների նման զարգացումից: Հարկ է նշել նաև, որ Հայաստանը որպես երկիր իրավունք ունի իր ընտրությունն անել»,-ասել է Մոգերինին:

Նա հավելել է, թե Բրյուսելը չի խնդրում «բացառիկ պայմաններով բարեկամության մասին»: «Գիտեմ, նախկինում մենք այլ մոտեցման կողմնակից էինք, սակայն, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դուք զգաք այդ ազատությունը և գործելու տարածքը, որպեսզի ստիպված չլինենք ընտրություն անել հօգուտ գործընկերներից որևէ մեկի»,-ասել է Մոգերինին:

Ավելի վաղ Վովանը և Լեքսուսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հեռախոսազրույց էին ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել էր Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ասել, որ կազմակերպությունը, նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են աջակցել Հայաստանին ընտրական օրենսդրության բարեփոխման գործում:

Նույն պրանկերները Փաշինյանի անունից խոսել էին խոսել էին նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---