Ֆրանսահայ լեռնագնացը վազքով Մարսելից Հայաստան է հասել

Ֆրանսահայ լեռնագնացը վազքով Մարսելից Հայաստան է հասել

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին Գյումրիում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները դիմավորել են ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով Մարսելից վազքով հասել է Հայաստան, հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 53-ամյա Խաչադուրյանը վազքը սկսել է ապրիլից՝ օրական հաղթահարելով 50 կմ, անցնելով 8 երկիր և 150 քաղաք: Վազորդը մարաթոնը կավարտի Երևանում:

Խաչադուրյանին դիմավորած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունել են հյուրին, զրուցել նրա հետ անցած ճանապարհի դժվարությունների մասին:

Խաչադուրյանը նվաճել է նաև աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---