Հունվար-հունիսին ՀՀ-ն օդով մեկնող-ժամանողների դրական սալդո է գրանցել

Հունվար-հունիսին ՀՀ-ն օդով մեկնող-ժամանողների դրական սալդո է գրանցել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան օդային ճանապարհով ժամանած ուղևորների թիվը 21.404-ով գերազանցել է նույն ժամանակահատվածում մեկնածների թվին: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում օդային ճանապարհով Հայաստան է եկել 614.178 ուղևոր, մեկնել՝ 592.774 ուղևոր:

Հաշվետու ժամանակահատավածում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորների թիվը կազմել է554.359, ժամանածներինը՝576.505: «Շիրակի» օդանավակայանից մեկնածների թիվը կազմել է38.415, ժամանածներինը՝37.673:

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին օդով մեկնող-ժամանողների բացասական սալդո է գրանցվել. երկրից մեկնել է 550.775 ուղևոր, ժամանել է՝ 543.232:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---