Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Արգենտինայի Սենատին Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Արգենտինայի Սենատին 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ «Թուրքիան արդեն համապատասխան միջոցներն է ձեռնարկում» այդ հայտարարության առումով: «Արգենտինայի Սենատը հայտարարություն է ընդունել հայկական կողմի անհիմն մեղադրանքների հիման վրա, որոնք մենք հերքում ենք եւ դատապարտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Այդ պատճառով Թուրքիայի պետական նախարար Մեհմետ Այդինը հետաձգել է ապրիլի 28-29 ծրագրված այցելությունը Բուենոս-Այրես: Արգենտինայի մայրաքաղաքում Այդինը պետք է մասնակցել «Քաղաքակրթությունների դաշինք» կազմակերպության նախաձեռնությանը` ուղղված իսլամական եւ արեւմտյան հասարակությունների միջեւ երկխոսության խրախուսմանը: Նախաձեռնության համանախագահներն են Իսպանիան եւ Թուրքիան: «Արգենտինայի Սենատի որոշումը հակասում է պատմական փաստերին եւ խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---