ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» կշարունակեն Արարատյան դաշտում ջրի կառավարման ծրագրերը18 հուլիսի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Եթե Արարատյան դաշտում չնվազեցվի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործումը, ապա ավելի շատ հայ ընտանիքներ կարող են մնալ առանց ջրի։ Արդեն իսկ ձկնաբուծարանների և այլ խոշոր ջրօգտագործողների կողմից ջրի չվերահսկման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք չունեն խմելու և ոռոգման ջրի հուսալի պաշարներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ ՄԶԳ-ն և իր գործընկեր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը աշխատում են հակազդել այդ միտմանը։ Հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ շարունակելով գործակցությունը թանկարժեք ջրային ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նոր համատեղ ծրագիրը կբարձրացնի հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարևորության և կայուն կառավարման վերաբերյալ։
Համաձայնագրում ամրագրված է, որ հաղորդակցման և հանրային իրազեկման ոլորտում «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա»-իփորձը կաջակցի ԱՄՆ ՄԶԳ-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում» ծրագրի աշխատանքներին։ Գործակցությունը ներառում է հանրային իրազեկման միջոցառումներ և քարոզարշավներ 2018 և 2019 թվականներին՝ կրթելու երիտասարդներին և քաղաքացիներին տարածաշրջանի լուրջ մարտահրավերների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ կառավարման վերաբերյալ։ «Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար: Շատ ուրախ ենք աշխատելու «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ջրային ռեսուրսների պահպանման կարևորության, ինչպես նաև Արարատյան դաշտի սակավ ջրային պաշարների կառավարման գործում»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ով ևս ներկա էր փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքն իր հերթին նշել է. «Չկա կյանք առանց ջրի, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի պարտքն է ձեռնարկել այս կենսական ռեսուրսի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Ուրախ ենք շարունակելու մեր գործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ և նպաստելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանմանն ուղղված գործողություններին: Աջակցելով ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին, նպատակ ունենք փոխելու համայնքի անդամների և հայ ժողովրդի վերաբերմունքը՝ բարձրացնելով ջրային և բնական ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ իրազեկությունը և արդյունավետ օգտագործման կարևորությունը։ հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերով և համայնքի ներգրավվածությամբ մենք կարող ենք ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը»: ԱՄՆ ՄԶԳ և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև գործակցությունը սկսվել է 2016-ին՝ նպատակ ունենալով բարելավելու Հայաստանում ջրային տնտեսութունըյ։ 2016 և 2017 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ի և Կոկա-Կոլայի համատեղ ջանքերով վերականգնվեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի ոռոգման համակարգը, որը արտեզյան ջրերի խնայողական օգտագործմամբ համայնքի բնակիչների համար ոռոգումը դարձրեց առավել մատչելի: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու դարձան 370 մարդ և հնարավոր դարձավ մշակել շուրջ մեկ տասնամյակ չմշակվող ավելի քան 40 հեկտար հողատարածք: Այս համագործակցությամբ ապահովվեց արտեզյան ջրերի մեկ միլիոն խորանարդ մետր տարեկան խնայողություն: Իսկ ձկնաբուծական տնտեսությունների վերամշակված ջրի օգտագործմամբ այն աջակցեց մոտ 21 տոննա մրգերի, բանջարեղենի և ձավարեղենի արտադրությանը: Հենց այս հաջողությունների շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը որոշեցին ընդլայնել գործակցությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |