Հազարավոր հայեր մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Հռոմում

PanARMENIAN.Net - Հռոմում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել են Իտալիայի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ: Միջոցառումների շրջանակներում Սբ. Նիկոլայի հայկական եկեղեցում կայացել է Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն, ինչից հետո 2006 թվականին տեղադրված խաչքարի մոտ կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույց: Հայկական Վարժարանի ռեկտոր Հովսեփ Քելեքյանը ափսոսանք է հայտնել, որ հայերի զանգվածային ջարդը միջազգային ճանաչում չի ստացել որպես ցեղասպանություն: Նա նաեւ հույս է հայտնել, որ կգա ժամանակը, երբ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի ողջ միջազգային հանրության կողմից, հաղորդում է zenit.org-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---