ՀՔԾ պետ. Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 26-ին (վիդեո) 19 հուլիսի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է հուլիսի 26-ին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Նախատեսվում է, որ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա»,- ասել է Խաչատրյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |