Նիդեռլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման դառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

PanARMENIAN.Net - Նիդեռլանդները պետք է աջակցեն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բաց քննարկում կազմակերպել Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս: Նիդեռլանդները նաեւ հատուկ շեշտադրություն պետք է անեն Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա ԵՄ-ին Թուրքիայի անդմակացության հարցում: Ինչպես գրում է հոլանդական Reformatorisch Dagblad թերթը, ապրիլի 23-ին Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) այդ հարցով հանրագիր է ներկայացրել հոլանդական խորհրդարան: Հանրագիրը հանձնվել է բրինատացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի «Առաջին Հոլոքոստ» գրքի հոլանդարական թարգմանության հետ միասին:



Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը, որի ժամանակ ոչնչացվել է 1,5 միլիոն հայ: «Թուրքիան մինչեւ հիմա հրաժարվում է այդ սպանությունները Ցեղասպանություն անվանել: Հոլանդական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին: Սակայն, հայերի կարծիքով, Նիդեռլանդների կառավարությունը պետք է ավելի լուրջ պայմաններ մշակի: Օրինակ, կառավարությունը պետք է դիտարկի այդ հարցը մարդու իրավունքների հարցի հետ միասին` որպես հիմք ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության հարցում»,- նշվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---