ԿԳ նախարարը կողմ է 12-ամյա կրթությանը

ԿԳ նախարարը կողմ է 12-ամյա կրթությանը

PanARMENIAN.Net - Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարու,մ կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այդ մասին նորանշանակ նախարարն ասել էր մայիսին: Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել էր, որ գործընթացն այս ուսումնական տարում հազիվ թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: Այս մասին գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել 2017 թվականի սեպտեմբերի մեկից: Մինչև այդ պարտադիր էր 9-ամյա կրթությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---