Աշոտյանը «անչափ վտանգավոր» է համարում Փանիկի միջադեպի մասին Փաշինյանի հայտարարությունը

Աշոտյանը «անչափ վտանգավոր» է համարում Փանիկի միջադեպի մասին Փաշինյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «անչափ վտանգավոր» է համարում ՀՀ վարչապետի՝ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությունը:

«Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը: Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր», - ասել է Աշոտյանը:

Նա ասել է, որ տհաճ և սխալ է համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ:

«ՄՄի կաթիլ մեղր» չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը», - եզրափակել է Աշոտյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը սադրանք է որակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, նաև ՀՀ ինքնիշխանության դեմ:

«Կատարվածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը», - ասել է նա՝ հավելելով, որ պայմանագրերի և ներհայաստանյան օրենդրության հետ առնչության հարց կա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---