Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի նախկին վարչապետի ձերբակալման պահանջը20 հուլիսի 2018 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Գերագույն դատարանի անդամ Պաբլո Լյարենան որոշել է չեղարկել նախկինում Գերմանիայի միջոցով Եվրոպոլ ուղարկված Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնի ձերբակալման և արտահանձնման հարցապնդումը: Կատալոնիայի նախկին վարչապետին մեղադրում են խռովության, պետական միջոցների յուրացման և այլ իրավախախտումների մեջ, որոնց համար նրանց մինչև 50 տարվա ազատազրկում է սպառնում: Միևնույն ժամանակ Լյարենան ուժի մեջ է թողել ներիսպանական ձերբակալման թույլտվությունը, որի համաձայն Պուչդեմոնը պետք է ձերբակալվի, հենց որ հատի Իսպանիայի սահմանը: Լյարենայի որոշումը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 12-ին գերմանական դատարանը հնարավոր համարեց Պուչդեմոնի արտահանձնումը միայն պետական միջոցների հափշտակման գործով: Միևնույն ժամանակ, դատարանը որոշեց, որ Գերմանիան չի կարող արտահանձնել քաղաքական գործչին խռովության մեղադրանքով, քանի որ Գերմանիայի քրեական օրենսգրքում նման հանցակազմ չկա: Կատալոնացին բերման էր ենթարկվել Գերմանիայում մարտի 25-ին, գրում է Deutsche Welle-ն: Մեկնաբանելով դատավոր Լյարենայի որոշումը՝ մադրիդցի փաստաբան Ռոմերո Դիասը նշել էր, որ նա այլ ելք չուներ: «Դատել խռվության գլխավոր կազմակերպչին յուրացման համար նույնն է, ինչ մարդասպանին դատել միայն այն բանի համար, որ նա ժամանակին կարմիր լույսի տակ է անցել փողոցը»,-ասել է փաստաբանը: Իսպանիայի կառավարությունը 2017-ի նոյեմբերին պաշտոնանկ արեց Կատալոնիայի վարչակազմին և զրկեց լիազորություններից տարածաշրջանային խորհրդարանին: Պատճառը տեղի քաղաքական գործիչների կողմից անկախության հանրաքվեի կազմակերպումն էր և ինքնիշխան կատալոնական հանրապետության հռչակումը: Իսպանիայի ՍԴ-ն այդ գործողությունները համարեց ապօրինի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |