ՄՕԿ-ը պատրաստ է հետ ընդունել Ռուսաստանին20 հուլիսի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պատրաստ է հետ ընդունել Ռուսաստանին և սատարել ռուսական սպորտում իրականացվող բարեփոխումներին: Այդպիսի հայտարարություն է արել ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը: «Ռուսաստանը պատժամիջոցների է ենթարկված, «Ռուսաստան» բառը չի լինի Օլիմպիադա-2018-ի մասին պատմական գրքերում: Այժմ մենք պատրաստ ենք ընդունել հետ Ռուսաստանին և աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք Ռուսաստանն իրականացրել է և որոնք ընթացքի մեջ են»,-ասել է Բախը Լոզանում ՄՕԿ գործկոմի նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2017-ի դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը խթանիչների օգտագործման համար հեռացրեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցան միայն այն ռուսաստանցի մարզիկները, որոնք չեն օգտագործել խթանիչներ:Ռուսաստանցի մարզիկները 2018-ի Օլիմպիադայում ունեին «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» կարգավիճակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |