Հայ խորհրդարանականները կոչ են արել Կոսովոյին չմենաշնորհել ազատության եւ ինքնիշխանության իրավունքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-25-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը մասնակցել են Սերբիայում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը: Բրիտանիայի խորհրդարանի անդամ, ՆԱՏՕ-ի քաղաքացիական անվտանգության գծով Խորհրդարանական վեհաժղովի նախագահ Մայքլ Քլափհեմի գլխավորած առաքելության շրջանակներում հայ պատգամավորներն այցելել են Բելգրադ եւ Պրիշտինա` Կոսովոյի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով: Բելգրադում Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա գործընկերները հանդիպել են ՆԱՏՕ-ի դեսպանների, Սերբիայի Ազգային վեհաժողովի փոխխոսնակ Միլոլյուբ Ալբիյանիչի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում սերբական պատվիրակության նախագահ Մարկո Դյուրիսիչի հետ: Բացի այդ հայ պատգամավորները հանդիպել են նաեւ Սերբիայի փոխնախարար Լյուբոմիր Կլյակիչի, փոխարտգործնախարար Բորիսլավ Ստեֆանովիչի , Սերբիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Զդրավկո Պոնոսի, Սերբիայի Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Սերբիա հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ անդրադարձել են Սերբիայի հակահայ դիրքորոշմանը, որը կողմ է քվեակել ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեին: Հայ պատգամավորները նշել են, որ անթույլատրելի է շահարկել օրինական ճանապարհով հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:



Պրիշտինայում անցած հանդիպումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Աղաբեկյանն ընդգծել են, որ անհրաժեշտ է զերծ մնալ արհեստական «եզակիության» գաղափարից եւ չմենաշնորհել ազատության, ինքնիշխանության ու ինքնորոշման իրավունքը: KFOR-ի շտաբում հայ պատգամավորները հետաքրքվել են, թե ինչու է Ադրբեջանը շտապ կերպով ետ կանչել իր խաղաղապահներին:



Ապրիլի 24-ին հայկական պատվիրակությունն այցելել է հայ խաղաղապահներին, որոնք իրենց առաքելությունը կատարում են հունական գումարտակի կազմում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---