ԶԼՄ. Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա21 հուլիսի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի պետական և մասնավոր օբյեկտների ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը ԱՄՆ վարչակազմում սեփական աղբյուրների վրա հղումով: «Իրանի հաքերները հիմքեր են նախապատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարձակման համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն իրազեկում է իր դաշնակիցներին, ամրապնդում պաշտպանունակությունը և մշակում հակահարձակման հնարավոր տարբերակները, հայտնել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները»,-ասվում է հեռուստաընկերության նյութում, գրում է Ինտերֆաքսը: Սակայն, ըստ հեռուստաընկերության, չնայած Իրանը պատրաստականության է բերել կիբերզենքը, նախանշաններ, որ հարձակումն անխուսափելի է, չկան: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Նա բացատրեց համաձայնագրից դուրս գալը նրանով, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը և միջուկային զենքի մշակումը: ԵՄ երկրները, ինչպես նաև ՌԴ-ն, հայտարարեցին, որ կպահպանեն պայմանավորվածությունները, Իրանը նույնպես դեռ չի դուրս եկել գործարքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |