«Քոնչո» մականունով «օրենքով գողը» ձերբակալվել է (վիդեո)

«Քոնչո» մականունով  «օրենքով գողը» ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» «Քոնչո« մականունով Նորայր Փիլոյանին. նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---