Վրաստանը մոտ 600.000 մ գազամուղ է վաճառել ադրբեջանական SOCAR-ի դուստր ձեռնարկությանը 9,5 մլն դոլարով21 հուլիսի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - SOCAR Georgia Gas-ը, որն Ադրբեջանի Պետական նավթային ընկերության SOCAR-ի, դուստր ձեռնարկությունն է, գաղամուղեր է գնել Վրաստանի մի շարք շրջաններում`594.000 մ ընդհանուր երկարությամբ: Ըստ երկրի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, գազի խողովակները ընկերությանն են փոխանցվել 21,3 մլն լարիով`9,5 մլն դոլարով, անմիջական վաճառքի միջոցով: Մասնավորապես, SOCAR Georgia Gas-ի սեփականությունն են դարձել Կասպի, Գարդաբանիի, Զեստաֆոնիի, Զուգդիդիի, Օզուրգեթի, Լագոդեխի, Ահմետի և Օնիի տարածքի խողովակաշարերը, գրում է bizzone.info-ն: Ըստ գործարքի պայմանների, գումարը պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսում, իսկ 8,5 մլն լարին`36 ամսում: 2012-ին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը դարձավ Իտերա-Գրուզիա ընկերության սեփականատերը, որը հանդիսանում է ITERA International Energy LLC-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, փաստացի դառնալով բնական գազի միակ առաքիչն ու բաշխողը Վրաստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |