23 հուլիսի 2018 - 10:39 AMT
ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը հիմնանորոգվել է

Հայաստան-Վրաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնվել է, հայտնում է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

«Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն ճանապարհը հիմնարար վերականգնվելու համար: Այս տեմպով նորոգման աշխատանքները շարունակելու պարագայում մինչև ամառվա վերջ ավարտված կլինի նաև Ջուջևան-Նոյեմբերյան հատվածը», - նշել է Խառատյանը:

Նա հավելել է, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Լոռվա ձորի ճանապարհի նորոգումն ավարտին հասցնելու համար: