Կուբան կհրաժարվի կոմունիզմ կառուցելու նպատակից

Կուբան կհրաժարվի կոմունիզմ կառուցելու նպատակից

PanARMENIAN.Net - Կուբայի խորհրդարանը քննարկում է երկրի նոր սահմանադրության նախագիծը, որը պետք է փոխարինի դեռևս Ֆիդել Կաստրոյի օրոք 1976-ին ընդունված գործող օրենքը: Ինչպես հայտարարել է Կուբայի Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, հիմնական օրենքը պետք է ճանաչի քաղաքացիների մասնավոր սեփականության իրավունքը: Բացի այդ, որպես նպատակ «կոմունիզմի կառուցման» փոխարեն կնշվի «սոցիալիզմի կառուցումը»:

Կուբայի նոր սահմանադրությունը պետք է ամրապնդի միակուսակցական համակարգի դիրքերը երկրում ապագայի համար: Նախատեսվում է ազատականացնել տնտեսական ոլորտը, մասնավորապես, ճանաչելով մասնավոր սեփականության իրավունքը: Դա իր հերթին պետք է ապահովի փոքր բիզնեսի իրավունքների ճանաչումը, որն արդեն իսկ զարգանում է վերջին տնտեսական բարեփոխումներից հետո, գրում է Deutsche Welle-ն:

Թեև իշխող քաղաքական ուժ կմնա Կոմունիստական կուսակցությունը, սահմանադրության նախագիծն իշխանության ավելի մեծ տարանջատում է նախատեսում Կաստրո եղբայրների գրեթե 60-ամյա կառավարումից հետո: Նախագահի փոխարեն, կառավարությունը կգլխավորի վարչապետը: Բացի այդ, նախագահն այլևս չի լինի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ:

Նոր սահմանադրությամբ նախատեսվում է սահմանափակել նախագահի թեկնածուի տարիքն ու պաշտոնավարման ժամկետը: Առաջին անգամ նախագահ ընտրվելու դեպքում թեկնածուն չպետք է 60 տարեկանից մեծ լինի, բացի այդ, նա չի կարող անընդմեջ 2 անգամից ավելի ընտրվել: Պաշտոնավարման ժամկետը 5 տարի կլինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---