Հունաստանում հրդեհների պատճառով 48 մարդ է զոհվել

Հունաստանում հրդեհների պատճառով 48 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Greek Reporter-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, մարդիկ փորձել են ծովին հասնել՝ փրկվելու համար կրակից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 69 մարդ հոսպիտալացվել է, շատերը ծանր վիճակում են:

Հրդեհը հասել է Աթենքի և Կորինֆի միջև գտնվող մերձափնյա բնակավայրերին: Հրդեհաշիջման աշխատանքներին տասնյակ հրշեջներ են մասնակցում, սակայն ուժգին քամին խանգարում է վերահսկողության տակ վերցնել կրակը: Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:

Անտառային հրդեհները հազվադեպ չեն Հունաստանում: 2017-ին հրդեհների պատճառով մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---