Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին24 հուլիսի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նաբրանի քաղաքի հանգստի գոտիներից մեկում անցկացվող միջոցառումն ընդհատվել է ոստիկանության կողմից՝ հայկական երաժշտություն միացնելու պատճառով։ Ինչպես հայտնում է Median.az-ը, հայկական երաժշտություն միացնելու փաստը զայրացրել է քաղաքացիներին, ովքեր էլ բողոքել են ոստիկաններին։ Դեպքի վայր ժամանել է անձամբ Խուդաթի շրջանի ոստիկանության վարչության պետը։ Ոստիկանությունը շրջապատել է հանգստի կենտրոնի DJ Նագիև Աբդուլ Հալիգ օղլուին: Նագիևը, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ձերբակալվել է և բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ DJ-ի, երաժշտությունը նա վերցրել է հանգստի կենտրոնի պետի համակարգչից: Խաչմազի շրջանային դատարանի որոշմամբ Նագիևը ձերբակալվել է 10 օրով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |