Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամ գրավը՝ կալանքը փոխելու համար

Վաչագան Ղազարյանը վճարել է  1 մլրդ դրամ գրավը՝ կալանքը փոխելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավը՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Մեր տեղեկություններով, նա արդեն ազատության մեջ է:

Ավելի վաղ, նա ձերբակալվել էր ՀՔԾ վարույթ ընդունված քրեական գործով: Վերջինս մեղդրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: ան միջոցները համարյա 10 անգամ գերազանցում են նրա և իր տիկնոջ հայտարարագրված դրամական եկամուտները։

Վաչագան Ղազարյանի միայն բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված դրամական միջոցները համարյա 10 անգամ գերազանցում են նրա և իր տիկնոջ հայտարարագրված դրամական եկամուտները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---