Բժիշկներին ապշեցրել են Ռոնալդուի բուժզննության արդյունքները24 հուլիսի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընթացիկ ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջական վիճակի հետ: Այդ մասին Twitter-ում գրել է լրագրող Մատեո Բոնետտին: Բուժզննության արդյունքները ցույց են տվել, որ Ռոնալդուի օրգանիզմում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, թեև միջին ցուցանիշը 10-11 տոկոս է: Բացի այդ, ֆուտբոլիստի օրգանիզմը կիսով չափ պատված է մկաններով, մինչդեռ միջին ցուցանիշը 46 տոկոս է: Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին 34 կմ է վազել՝ առաջինը հասնելով այդ նիշին, գրում է Lenta.ru-ն: Հուլիսի 10-ին Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Նրա տեղափոխման համար իտալական ակումբը վճարել է 100 մլն եվրո և 12 մլն լրացուցիչ ծախսեր է կատարել: Ֆուտբոլիստի առաջին խաղը «Յուվենտուսի» կազմում նախատեսված է օգոստոսի 12-ին, երբ թիմի հիմնական կազմը խաղալու է երիտասարդական կազմի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |