Արմեն Ռուստամյան. Չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Արմեն Ռուստամյան. Չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում է Aysor.am-ը:

«Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա, երբ կհստակեցվի, ՀՅԴ գերագույն մարմինը կորոշի՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ: Ստեղծված իրավիճակը կվերլուծի Գերագույն մարմինը և որոշում կկայացնի»,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով` Գերագույն մարմինը պետք է մանրամասն քննարկի ու հասկանա՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով է մասնակցելու կուսակցությունը ընտրական գործընթացին։

Հուլիսի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---