25 հուլիսի 2018 - 10:52 AMT
ՀՔԾ-ն՝ Մնացականյանի ասածների մասին. Երբևէ չի ասվել, որ Գրիգորյանի մոտ գտնված մեքենաները գրանցված են ՊԲ հաշվեկշռում

ՀՀ հատուկ քննչական ծառայությը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ քննվող` ՀՀ ԱԺ «Հանրապետական» պատգամավորՄանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործովերբևէ չի հաղորդվել, որ Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում:

Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել էլ, որ Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն:

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով», - ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016-ին մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով: Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10 մլն դրամին համարժեք 1,389 ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար: