25 հուլիսի 2018 - 15:24 AMT
«Սարատովի Արտյոմ» և «Տույ» մանկանուններով «օրենքով գողերը» մարդ են առևանգել, ստիպել հրաժարվել սեփականությունից

ՀՀ ոստիկանությում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ «Սարատովի Արտյոմ» մականունով հայտնի, և «Տույ» մականունով հայտնի, քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի $150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։

Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։