29 ապրիլի 2008 - 17:53 AMT
Ռայս. Եթե Ղարաբաղի խնդիրը չկարգավորվի, ապա հակամարտությունում ընդգրկված երկրները ետ կմնան զարգացող տարածաշրջանից
Հարավային Կովկասում, առաջին հերթին Ադրբեջանում եւ ինչ-որ չափով Հայաստանում պետք է կարեւոր աշխատանք տարվի, որպեսզի Կովկասի այդ հատվածը ինչ-որ չափով մոտեցվի այն չափանիշներին, որոնց, ինչպես կարծում ենք, նա ժամանակին համապատասխանում էր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ելույթ ունենալով «Խաղաղության կորպուսի» գլխավոր գրանսենյակում Վաշինգթոնում: Նրա կարծիքով, տարածաշրջանի խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի պատճառով, քաղաքական առաջնորդները թույլ են տալիս «վատ» քաղաքականություն անցկացնել: «Ես հաճախ ասում են նրանց, որ եթե նրանք չկարգավորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ապա լրջորեն ետ կմնան զարգացող տարածաշրջանից»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Ինչպես նշել է Քոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ-ն երբեք չի կարող ժողովրդավարություն փաթաթել այլ երկրներին, սակայն պետք է շարունակի իր ջանքերը, որպեսզի օգնի արտերկրյա պետություններին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: «Մենք պետք է այդպիսի ծրագրերի միջոցով, ինչպես «Խաղաղության կորպուսն է», շարունակենք օգնել մարդկանց հայացքների եւ սպասելիքների փոփոխությանը»,- ասել է պետքարտուղարը: Ընդ որում, Ռայսի կարծիքով, ԱՄՆ-ի նման քաղաքականության հաջող օրինակներից են «գունավոր հեղափոխությունները». «նարնջագույնը» հակասությունների մեջ կորած Ուկրաինայում, «վարդերի» հեղափոխությունը նախագահին ընդդիմության անցած Վրաստանում եւ «մայրու» հեղափոխությունը Լիբանանում, որի խորհրդարանը արդեն 18-րդ անգամն է հետաձգում նախագահի ընտրությունը:

ԱՄՆ պետքարտուղարը վստահություն էր հայտնել, որ համաշխարհային ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է: «Եթե դուք համոզեք մարդկանց այլ կերպ մտածել այն մասին` ինչպիսին պետք է լինեն նրանց սպասելիքներն ու իրավունքները, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դուք կտեսնեք` ինչպես ժողովրդավարության այդ մեծ ալիքը կշարունակի իր շարժումը անգամ այն վայրերում, արտեղ դա այսօր հեռավոր հեռանկար է թվում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ժողովրդավարացվող երկրների շարքում հաջորդը կարող է դառնալ նաեւ Ռուսաստանը: «Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ, եւ ռուսները որոշակի սպասելիքներ ունեն անձնական ազատությունների հարցում, որոշակի սպասումներ ունեն տնտեսական ազատությունների հարցում»,- հայտարարել է Ռայսը: Նրա կարծիքով, այդ սպասելիքները կազդեն «այն բանի վրա` ինչպիսի քաղաքականության հետ են մերվելու Ռուսաստանում»,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Խաղաղության կորպուսը» ստեղվծվել է Ջոն Քենեդու կողմից 1961 թվականին: Արդյունքում ավելի քան 170 հազար ամերիկացիներ աշխատում են ավելի քան 140 երկրում: