Կալիֆորնիայում տղամարդը վիճակախաղով ավելի քան կես միլիարդ դոլար է շահել

Կալիֆորնիայում տղամարդը վիճակախաղով ավելի քան կես միլիարդ դոլար է շահել

PanARMENIAN.Net - Mega Millions խաղարկության տոմս գնած անհայտ անձն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 522 մլն դոլար է շահել: «Շնորհավորանքներ Կալիֆորնիային, որը տանում է 5-րդ ամենախոշոր ջեքփոթը Mega Millions-ի պատմության մեջ»,-ասել է ընկերության ղեկավար Գորդոն Մեդենիցան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ տոմսը գնվել է Սան Խոսե քաղաքի խանութից: Տոմսի թվերը համընկել են վիճակախաղի շահող 6 թվի հետ: Եվս 8 մարդ գուշակել է 5 ճիշտ թիվ և կստանա երկրորդ մրցանակը՝ 1-3 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, շահող է եղել ավելի քան 3 մլն տոմս:

Mega Millions խաղարկության պատմության մեջ ամենամեծ շահումը եղել է 656 մլն դոլար: Այն խաղարկվել է 2012-ի մարտին, հաղթողները 3-ն են եղել: Երկրորդ ամենախոշոր շահումը կազմել է 648 մլն դոլար, այն կիսել են 2 հաղթողներ: Երրորդ տեղում 536 մլն շահումն է, և վերջապես չորրորդ շահումը 533 մլն դոլար է եղել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---